Տորոնտոյի ֆինանսական թաղամասում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել. հայտնում է Associated Press-ը՝ նշելով, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Պայթյունը տեղի է ունեցել այն թաղամասում, ուր գտնվում են Տորոնտոյի հինգ գլխավոր բանկերի գրասենյակները: Հրշեջների տվյալներով՝ այրվել են ստորգետնյա տրանսֆորմատորները: Բռնկման պատճառը պարզվում է։ Ոստիկանությունում կարծում են, որ միջադեպը կապված չէ ահաբեկչության հետ։ …

