Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի դասախոսը՝ ՓՊ-ում
Հասարակություն
14.08.2017 | 17:02Օգոստոսի 11-ին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հյուրընկալել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի իրավունքի դպրոցի բիզնես իրավունքի դասախոս, դոկտոր Սուրեն Գոմցյանին: Այս մասին տեղեկանում ենք Փաստաբանների պալատի պաշտոնական կայքից:
Սուրեն Գոմցյանը ծանոթացել է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ընթացակարգին, դասընթացների ծրագրերին:
Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների հետ փորձի փոխանակման հնարավորությունը, փաստաբանների համար բիզնես իրավունքին առնչվող մասնագիտական վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու հարցը: