Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը մեկնաբանել է Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի հրապարակած հոդվածը, որում վերջինս անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և Եվրամիության հետ հարաբերություններին։

Լրագրողների հետ զրույցում Թորոսյանը համաձայն չէ Գրիգորյանի հոդվածը «կտրուկ» և իշխանության մոտեցումներին «տրամագծորեն հակառակ» բնորոշելու հետ։ Նրա խոսքով՝ քաղաքական թիմում տարբեր հարցերի շուրջ տարբեր կարծիքներ ունենալը բնական է, և ինքն էլ բազմաթիվ հարցերում տարակարծություններ ունի գործընկերների հետ։

«Որևէ տարօրինակ բան չկա։ Հնարավոր է՝ պարոն Գրիգորյանն այդ օրենքի վերաբերյալ տարբերվող կարծիք է ունեցել, հնարավոր է՝ ես էլ ունենամ տարբերվող կարծիք, բայց կա կոլեկտիվ պատասխանատվություն՝ քննարկումների և երբեմն նաև քվեարկությունների արդյունքում որոշելու, թե ինչպես ենք գնալու այս կամ այն ուղղությամբ»,- ասել է Թորոսյանը։

Նախարարը նշել է, որ կարդացել է Արմեն Գրիգորյանի հոդվածը, այն մտածելու տեղիք է տալիս, և հնարավոր է՝ օգտակար լինի  իշխանության ներկայացուցիչների համար։ Նրա խոսքով՝ պետք է ուսումնասիրել ոչ միայն Գրիգորյանի հրապարակումները, այլև հարևան երկրների հայտարարություններն ու տարածաշրջանային զարգացումները։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գրիգորյանի՝ իշխանության դիրքորոշումներից տարբերվող տեսակետները կապ են ունեցել պաշտոնից ազատման հետ, Թորոսյանը պատասխանել է. «Չեմ կարծում»։

Նա հիշեցրել է, որ Արմեն Գրիգորյանը շուրջ ութ տարի զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։

Հարցին՝ արդյոք Գրիգորյանը կարող է դառնալ իշխանության ընդդիմախոսը, Թորոսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, և յուրաքանչյուր ոք կարող է զբաղվել օրենքով սահմանված ցանկացած գործունեությամբ։

Մանրամասները` տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան