19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանը ներկայացնող Միրա Անդրեևան Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) տարվա Ամփոփիչ մրցաշարի երկրորդ տուրում 6:4, 6:0 հաշվով հաղթել է բելառուս Արինա Սաբալենկային և ուշագրավ ցուցանիշ գրանցել, հաղորդում է Opta-ն:
Անդրեևան առաջին թենիսիստն է, որն Ամփոփիչ մրցաշարի մեկնարկային երկու մրցախաղում սեթ է հաղթում 6:0 հաշվով: Առաջին տուրում նա 6:4, 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել ուկրաինացի Էլինա Սվիտոլինայից:
19-ամյա Անդրեևան ժամանակից շուտ ապահովել է ամերիկյան Ինդիան Ուելսում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր: Սկսած 2009 թվականից՝ նա ամենաերիտասարդ թենիսիստն է, որը դուրս է գալիս Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ:
Դավիթ Եղիազարյան

