ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios

Լուրեր

12.11.2026 | 14:41
ԱՄՆ-ն առաջարկում է Եվրոպայի «անվտանգության ճարտարապետությունը» քննարկել Ուկրաինայում պատերազմի դադարեցման պայմանների հետ զուգահեռ․ Axios
12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
Բոլորը

ԱՄՆ-ը Ռուսաստանին խնդրել է ներկայացնել Եվրոպայում անվտանգության հնարավոր համաձայնագրի վերաբերյալ նոր առաջարկներ, որոնք կներառեն Մոսկվայի կողմից մայրցամաքում լարվածության թուլացմանն ուղղված քայլեր։ Այս մասին գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ռուսաստանը երկար տարիներ ձգտում է Եվրոպայում անվտանգության համաձայնագիր կնքել, որը կսահմանափակեր ՆԱՏՕ-ի ընդլայնումը և կհանգեցներ Արևելյան Եվրոպայում դաշինքի ռազմական ներկայության կրճատմանը։ Նախկինում ԱՄՆ-ը մերժում էր նման պահանջները, սակայն այժմ, ըստ երևույթին, պատրաստ է այս կամ այն ձևով քննարկել դրանք՝ որպես Ուկրաինայում պատերազմին վերջ դնելուն ուղղված ավելի լայն համաձայնագրի մաս»,- նշվում է հոդվածում։

Պարբերականի տվյալներով՝ հինգշաբթի Մոսկվայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթկոֆը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ կհնչեցնեն այդ խնդրանքը։

Նախօրեին ավարտված Աբու Դաբիի բանակցությունների առանցքային թեման էր Եվրոպայում «անվտանգության ճարտարապետության» վերաբերյալ համաձայնագրի կնքման ԱՄՆ առաջարկը՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու մասին պայմանավորվածության շրջանակում։ Axios-ին երկու աղբյուրներ հայտնել են, որ ռուսական կողմը հայտարարել է, թե Պուտինը ներխուժել է Ուկրաինա, քանի որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի պատասխանել 2021 թվականին նրա ուղարկած նամակին, որում ներկայացված էին Ռուսաստանի մտահոգություններն անվտանգության ոլորտի հետ կապված։

Աղբյուրներից մեկի խոսքով՝ Քուշներն ու Ուիթկոֆը նշել են, որ 2021 թվականից ի վեր աշխարհը զգալիորեն փոխվել է։ Նրանք առաջարկել են նախապատրաստել նոր նախագիծ, որում կարտացոլվեն անվտանգության ոլորտում Ռուսաստանի պահանջները, ինչպես նաև կնշվեն «համաչափ քայլերը», որոնց դիմաց Մոսկվան պատրաստ է գնալ լարվածության թուլացման և Եվրոպային ապագայում հարձակումների բացակայության երաշխիքներ տրամադրել։

Բացի այդ, Քուշներն ու Ուիթկոֆը հասկացրել են ռուսական կողմին, որ Եվրոպայում անվտանգության հարցերի լուրջ քննարկման համար անհրաժեշտ է համաձայնել եվրոպացի ներկայացուցիչների մասնակցությանը հետագա խաղաղ բանակցություններին, գրում է Axios-ը։ Աղբյուրի խոսքով՝ նրանք ցանկանում են, որ Պուտինը թույլ տա եվրոպական երկրների ներկայացուցիչներին միանալ ռուս-ուկրաինական բանակցությունների արդեն հաջորդ փուլին։

Աբու Դաբիում Եվրոպայի ներկայացուցիչները համաձայնել են զուգահեռ աշխատել երկու ուղղություններով՝ պայմանով, որ «Եվրոպական անվտանգության ճարտարապետության» վերաբերյալ վերջնական որոշումները կընդունվեն միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո, հայտնել են պարբերականի զրուցակիցները։ Սպիտակ տան դիրքորոշմանը ծանոթ աղբյուրի խոսքով՝ անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը հնարավոր է միայն պատերազմի դադարեցման մասին համաձայնության հասնելուց հետո։

«[Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկին գործարքի չի համաձայնի, քանի դեռ չի հասկացել, թե հետագայում ինչ է լինելու անվտանգության երաշխիքների հետ։ Պուտինն էլ է ցանկանում դա իմանալ։ Այդ պատճառով էլ անվտանգության հարցն այդքան կարևոր է»,- պարզաբանել է աղբյուրներից մեկը։

Լրատվամիջոցը նշում է, որ անվտանգության հարցերը կդառնան այս շաբաթվա վերջին Դուբլինում կայանալիք եվրոպացի առաջնորդների հանդիպման առանցքային թեմաներից մեկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի