Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
Հասարակություն
12.11.2026 | 14:06
Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է պաշտոնյաների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։
Factor TV-ի տեղեկություններով` ԱԺ էթիկայի հանձնաժողովում քննարկվել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանի հարցը: Նշենք, որ շուրջ մեկ ժամ առաջ հանձնաժողովը նիստ էր հրավիրել: Նիստի նախաձեռնման պատճառը եղել է Մեսրոպ Մանուկյանի կողմից Աջափնյակի թաղապետին ուղղված «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը: Միջադեպը տեղի է ունեցել ավելի քան մեկ ամիս առաջ Շինարարների փողոցի կրպակների ապամոնտաժման ժամանակ:
Հայտնի չէ, թե հանձնաժողովն այս հարցով ինչ որոշում կկայացնի:
Արփի Հակոբյան

