Բնակիչներն ահազանգում են ապօրինի շինարարության մասին. նրանք զղջում են Տարոն Մարգարյանին ընտրելու համար

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 34 հասցեի բնակիչներն ահազանգում են՝ իրենց շենքի անմիջապես դիմացը շինարարական աշխատանքներ են մեկնարկել: Factor.am-ի հետ զրույցում բնակիչները զայրացած պատմեցին, որ երեկ իրենց շենքի տարածք են այցելել մի քանի բանվոր և փակցրել «Ավելի բարեկարգ Երևան» պաստառը՝ առանց պարզաբանելու, թե ինչ շինարարություն են պատրաստվում իրականացնել և ովքեր են կառուցապատողները:

Այս փաստը հարուցել է բնակիչների դժգոհությունը, ասում են՝ պատրաստ են մինչև վերջ պայքարել՝ թույլ չտալով, որ տարածքում որևէ շինություն կառուցվի, ինչը, նրանց պնդմամբ, բազմաթիվ խոչընդոտներ և անհարմարություններ կստեղծի իրենց համար: Ուշագրավ է, որ բացի վերոնշյալ պաստառից տարածքում չկա շինթույլտվության մասին որևէ ցուցանակ, որը կմատնանշի, թե տարածքում ինչ է կառուցվելու:

«Մենք էսօր առավոտյան ենք արթնացել և տեսել այս ամենը, բայց ինչ պետք է անեն, տեղյակ չենք: Մենք շենքի բնակիչներով միաձայն ընտրել ենք Տարոն Մարգարյանին և էսօր իրոք փոշմանել ենք նման սխալ բան անելու համար»,- մեզ հետ զրույցում պատմեց բնակիչներից մեկը:

Բնակիչների պատմելով՝ միակ դրական բանը, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իրենց շենքում իրականացրել է, նախընտրական շրջանում շենքի շքամուտքը ներկելն է եղել: «Ընտրությունների ժամանակ եկան վերանորոգեցին մուտքը, բայց դուռը, պատուհանները չեն փոխել, էնքան որ յուղաներկ արեցին»,- շարունակեց մեկ այլ բնակիչ:

Նշենք, որ Չեխովի 34 հասցեի բնակիչները դիմում են հանձնել քաղաքապետարան՝ խնդրի հետ կապված պարզաբանում ստանալու ակնկալիքով: Factor.am-ը ևս Երևանի քաղաքապետարանից պարզաբանում խնդրեց, սակայն մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան