Beeline-ի կապի խափանումների պատճառով որոշակի դժվարություններ են առաջացել ԱԻՆ «911» ահազանգերի ընդունման կենտրոնում
Օգոստոսի 14-ին «Արմենիա Տելեֆոն Կոմպանի» (ապրանքանիշը` Beeline) ընկերության կապի խափանումների պատճառով ահազանգերի սպասարկման որոշակի դժվարություններ են առաջացել ՀՀ ԱԻՆ «911» ծառայության ահազանգերի ընդունման կենտրոնում, ինչի համար ԱԻ նախարարությունը հայցում է բնակչության ներողամտությունը:
Ընկերությունում աշխատանքներ են տարվում խափանումները վերացնելու ուղղությամբ: