Այսօր՝ մայիսի 3-ին, առավոտյան ժամը մոտ 4:00-ին Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում հնգյակ է ծնվել՝ 4 աղջիկ և 1 տղա: NEWS.am Medicine-ի տեղեկություններով՝ երեխաներին անվանակոչել են Աննա, Թեհմինե, Ռոզա, Լիլիթ և Արա: Նրանք ծնվել են Կարապետյանների ընտանիքում, որոնք բնակվում են Մեծամորում: Մեր տեղեկություններով՝ երեխաներին տեղավորել են մի քանի հիվանդանոցներում. երեխաներից մեկը Մոր և մանկան առողջության պահպանման …

