«Սա միայն սկիզբն է». Թրամփը Չինաստանի դեմ հետաքննություն սկսելու մասին հրաման է ստորագրել
Քաղաքականություն
15.08.2017 | 11:51Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել՝ հանձնարարելով հետաքննություն անցկացնել Չինաստանի նկատմամբ. հայտնում է Reuters-ը։
«Սա միայն սկիզբն է»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ առևտային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերին հանձնարարվել է հետաքննել, թե արդյոք Չինաստանը խախտում է մտավոր սեփականության ԱՄՆ-ի իրավունքը։
Թրամփը նշել է, որ Լայթհայզերը կարող է դիտարկել իր տրամադրության տակ եղած ցանկացած հասանելի տարբերակ։