Աստանայում Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում կանցկացվի

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, որտեղ օգոստոսի 16-ին ղազախական մշակույթի գործիչների, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների և բարձրաստիճան պետական պաշտոնյաների մասնակցությամբ «Աստանա expo-2017» միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի ազգային օրվան նվիրված միջոցառում։

Հայաստանի ազգային օրվա միջոցառման շրջանակներում տեղի կունենա մամուլի ասուլիս, որի բանախոսները ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը և Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանն կլինեն։

Ծրագրում ներառված են մի շարք շնորհանդեսներ։ Հայաստանից մեկնած զբոսաշրջության ոլորտի մասնագետները կներկայացնեն Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն։ Կներկայացվեն նաև ինչպես էքսկուրսիոն ծրագրեր, միջոցառումային զբոսաշրջություն և հանգստյան օրերը Երևանում, այնպես էլ 2017 թվականի միջոցառումների օրացույցը, մասնակիցներին կտրամդրվեն տեղեկատվական բնույթի նյութեր, ինչպես նաև «Պատրաստված է Հայաստանում» նվերներ։

Ազգային օրվա շրջանակներում կկայանա Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մասին ֆիլմի շնորհանդես։

Նախատեսվում են երաժշտական համարներ «Միքայել Ոսկանյան և ընկերներ բենդ»-ի կողմից: