Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար անձին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական …

