Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վաճառել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը: Երևանյան ակումբի նոր սեփականատերը դարձել է ռուսաստանաբնակ գործարար Արթուր Սողոմոնյանը. տեղեկացնում է armsport.am-ը։ Ակումբում մեծ փոփոխություններ են սպասվում, հնարավոր է՝ փոխվի նաև ակումբի անվանումը: Հիշեցնենք՝ «Փյունիկ»-ի արդեն նախկին նախագահը Ռուբեն Հայրապետյանի որդին է՝ Ռաֆիկ Հայրապետյանը։ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբն է: Թիմը 14 անգամ …

