Օգոստոսի 24-ին Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում անվտանգության ուժերի կողմից օդային գործողություն է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ: Թուրքական «Haberler.com» լրատվական կայքը, հղում անելով Վանի նահանգապետարանի հայտարարությանը, նշում է, որ օպերացիայի ժամանակ սպանվել է 2 քուրդ գրոհային: Նշվում է, որ տարածքում PKK-ի դեմ գործողությունները կշարունակվեն: Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն: Նրա …

