Նետաձգության Հայաստանի պատանեկան հավաքականի երկու անդամներ՝ Արման Բալդիյանը եւ Լեւոն Պողոսյանը պատրաստվում են հոկտեմբերի սկզբին Արգենտինայում կայանալիք աշխարհի պատանիների եւ երիտասարդների առաջնությանը, որը 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցում է: Նրանք ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի ղեկավարությամբ արդեն մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացնում Մարտունիում գտնվող ԵԿՄ ճամբարում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Բորիս …

