Երևանի մետրոպոլիտենի երեք աշխատակիցներ 2014 թվականի փետրվարի 12-ին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով ազատվեցին աշխատանքից: Մինչ օրս նրանք թակել են հայաստանյան արդարադատության բոլոր դռները և ստանալով բացասական պատասխան` դիմել են ՄԻԵԴ: Factor.am-ն անդրադարձել է իրենց իրավունքների համար պայքարի արդյունքում գործազուրկ դարձած քաղաքացիների ճակատագրին:

