Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության սահմաններին վտանգ սպառնալու դեպքում ոտքի կկանգնի հայ-ռուսական միացյալ զորախումբը: Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը: «Միացյալ զորախումբը պատրաստ է չեզոքացնել Թուրքիայի կողմից մեր սահմանների նկատմամբ ցանկացած հնարավոր սպառնալիք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Մակարյանը: Անդրադառնալով թուրքական կողմի հայտարարություններին Նախիջևանում Ադրբեջանում ռազմաբազա տեղակայելու մասին` …

