«Զվարթնոց» օդանավակայանի մի աշխատակից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում էր տվել, որ օգոստոսի 13-ին, ժամը 23-ի սահմաններում իր «Նիսսան Տիդա» ավտոմեքենան կայանել է օդանավակայանի ծառայողական (անվճար) ավտոկանգառում և առավոտյան աշխատանքն ավարտելուց հետո, երբ գնացել է տուն, նկատել է, որ ավտոկանգառում անհայտ անձը դիտավորությամբ չորս կողմից վնասել ու քերծել է ավտոմեքենան՝ պատճառելով 350.000 դրամի վնաս: …

