Թուրքիան մոտ ապագայում մտադիր է Ռուսաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրել. հաղորդում է NTV հեռուստաալիքը: «Սոչիում երկու երկրների նախագահների բանակցություններից հետո ՌԴ-ի հետ նոր գործընկերություն է սկսվել: Այժմ կարագացնենք հարաբերությունները Թուրքիայի և Եվրասիական տնտեսական միության միջև, ինչպես նաև երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը»,-ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին:

