Իրանին թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ. Նիկի Հեյլի

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
Թեհրանին թույլ չի տրվի միջուկային զենք ունենալ՝ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին՝ ի պատասխան միջուկային համաձայնագրից Իրանի դուրս գալու հնարավորության մասին երկրի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության, փոխանցում է ria.ru-ն:
 

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր. «Եթե ԱՄՆ-ն ցանկանա դիմել նույն այն մեթոդներին՝ պատժամիջոցներին, ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին՝ միջուկային գործարքի կնքմանը նախորդած իրադրությանը»: 

«Չի կարելի թույլ տալ Իրանին օգտագործելու միջուկային համաձայնագիրը՝ աշխարհը պատանդ պահելու համար: Ոչ մի պարագայում չի կարելի Իրանին թույլ տալ միջուկային զենք ունենալ», – ասվում է Հեյլիի հայտարարությունում։

 
ԱՄՆ ներկայացուցիչը նաև ընդգծել է, որ անհրաժեշտ է շարունակել Իրանին պատասխանատվության ենթարկել հրթիռային արձակումների, ահաբեկչությանն աջակցելու, մարդու իրավունքները ոտնահարելու և ՄԱԿ ԱԽ բանաձևերը խախտելու համար։