«Քվանտ» վարժարանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն կստանա

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կառավարությունը «Քվանտ» վարժարանին կթույլատրի 2017-2018 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում «Միջազգային բակալավրիատի դիպլոմա» ծրագիրն իրականացնել անգլերեն լեզվով` 3 տարի ժամկետով:

Այս հարցը ներառված է Կառավարությա օգոստոսի 17-ի նիստի օրակարգում, չզեկուցվող հարցերի թվում: ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6.1-ին ենթակետի և ՀՀ կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջներից:

Հիշեցնենք՝ Կառավարության 2011 թվականի հուլիսի 21-ի N 1072-Ն որոշմամբ հաստատվել է ուսումնական հաստատությանն օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը, որին համապատասխան ՀՀ կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 1-ի N 1335-Ա որոշմամբ «Քվանտ» վարժարանին թույլատրվել է 2011-2012 ուսումնական տարվանից միջնակարգ կրթության երրորդ աստիճանի 11-12-րդ դասարաններում իրականացնել Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիրն անգլերեն լեզվով:

Անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նշված թույլտվության ժամկետը: Նախագծի ընդունմամբ՝ ակնկալվում է, որ վարժարանը շարունակաբար իրականացնելով ՄԲ Դիպլոմային ծրագիրը, կապահովի միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող կրթություն, ինչը մի կողմից դրական ազդեցություն կունենա հանրապետությունում կրթության ընդհանուր որակի բարձրացման վրա, կնպաստի աշխարհում հայկական կրթական համակարգի հեղինակության հետագա աճին, իսկ մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի ՄԲ Դիպլոմային ծրագրի շրջանավարտներին ընդունվելով միջազգային բարձր վարկանիշ ունեցող արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններ, դառնալ իրենց ընտրած բնագավառների որակյալ մաստագետներ՝ դրանով իսկ նպաստ բերելով երկրի առաջընթացին:

Շողիկ Գալստյան