ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ գազալցակայանների անվտանգության խնդրին և հանձնարարականներ տվեց: Վարչապետն մտահոգիչ համարեց այն հանգամանքը, որ մինչ օրս գազալցակայաններում առկա չէ գազի մթնոլորտային ճնշման թույլատրելի չափը խախտելու դեպքերի կանխարգելման համակարգ. «Գազալցակայանների կողմից տեխնիկական անվտանգության կանոնների պահպանումը և մատուցվող ծառայությունների որակը գնահատում ենք խիստ անբավարար: Միայն վերջին շրջանում գրանցվել են գազալցակայաններում և …

