Սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը. ԿԳ նախարարը պարգևատրել է մարզիկներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2017 թվականի հուլիսի 23-31-ը Ջիբրալթարում անցկացված Եվրոպայի C դիվիզիոնի  առաջնությանը ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմը զբաղեցրել է  1-ին տեղը: Թիմի մարզիկներին և մարզիչներին այսօր ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Շնորհավորելով 1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ` նախարարը կարևորել է աշակերտների և երիտասարդների շրջանում սպորտի զարգացումը` ընդգծելով, որ ժամանակակից աշխարհում սպորտը դարձել է նաև երկրի ճանաչման և հեղինակության բարձրացման կարևոր գործոններից մեկը: Լևոն Մկրտչյանը հաջողություն է մաղթել հայ մարզիկներին` նշելով, որ ՀՀ կառավարությունն իր գերակայությունների շրջանակում կարևորում է առողջ ապրելակերպի քարոզումը, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի արդյունավետության բարձրացումը ուսումնական հաստատություններում: 

1-ին պատվավոր տեղը զբաղեցնելու կապակցությամբ ՀՀ բասկետբոլի 16 տարեկան աղջիկների հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանը  պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության պատվոգրով: Թիմի մարզիչներ Լիանա Բաղդասարյանը, Ալբերտ Հարությունյանը և Սարգիս Ստեփանյանը, ԿԳՆ ԽՄՕՄ մարզադպրոցի սաներ Անի Հովհաննիսյանը, Քրիստինա Օհանյանը, Շաքե Պողոսյանը և Էլեն Շահինյանը խրախուսվել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության շնորհակալագրերով:

Նշենք, որ Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը մասնակցել է 7 թիմ` Ուելս, Մոնակո, Ջիբրալթար, Վրաստան, Կոսովո և Մալթա: Հավելենք, որ Անդորրայում 10 թիմերի մասնակցությամբ անց է կացվել նաև Եվրոպայի C դիվիզիոնի մինչև 16 տարեկան պատանիների բասկետբոլի առաջնությունը, որտեղ մեր ընտրանին գրավել է 1-ին տեղը /մարզիչ` Սարգիս Ստեփանյան/: Կիսաեզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ադրբեջանի թիմին: