Աստանայում հայկական վարորդական վկայականների ճանաչման հարցը չի լուծվել. վարչապետի մամուլի խոսնակ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օրեր առաջ Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում խորհրդի անդամները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են նաև ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդիրներին: Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հարցը եղել է նիստի օրակարգում, սակայն չի հստակեցվում՝  լուծում տրվե՞լ  է հարցին, թե՞ ոչ:

Թեմայի առնչությամբ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հայտնելով, որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականով այժմ հնարավոր կլինի ՌԴ-ում աշխատել:

Վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը, մինչդեռ, Factor.am-ի հետ զրույցում պարզաբանեց՝  հարցը վերջնական լուծում չի ստացել և շարունակում է մնալ օրակարգում:

«Դրա վերաբերյալ Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունները խորհրդակցություններ են անցկացնելու և, ըստ դրա, պարզ կլինի հետագա ընթացքը: ԵԱՏՄ խորհուրդը հանձնարարել է  Հայաստանի և Ռուսաստանի կառավարություններին շարունակել խորհրդակցություններն այդ հարցի շուրջ»,- մանրամասնեց վարչապետի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ հարցը խորհրդի նիստի ընթացքում բարձրաձայնել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Մեր հարցին՝ ի՞նչ ժամկետներում ի վերջո խնդիրը լուծում կստանա, վարչապետի մամուլի խոսնակն ասաց՝  առաջիկայում հարցի առնչությամբ նախատեսված են խորհրդակցություններ, սակայն դժվարացավ նշել՝ այդ խորհրդակցությունների արդյունքում հարցը վերջնական լուծում կստանա՞, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում վերջերս կատարված օրենսդրական փոփոխությամբ արգելվեց աշխատանքի ընդունել օտարերկրացի այն վարորդներին, որոնք ՌԴ վարորդական իրավունք չունեն:

Օրենքով նախատեսված արգելքը, սակայն, չի վերաբերվում այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է, խոսքն այս դեպքում Ղրղըզստանի և Բելառուսի մասին է: Օրենսդրական այս փոփոխությունը դժգոհությունների պատճառ դարձավ Հայաստանից Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնողների և առհասարակ, ձեռնարկատիրական գործունեությամբ  զբաղվող ՀՀ քաղաքացիների համար:

Խնդրին փորձեց լուծում տալ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպման ընթացքում, սակայն ապարդյուն: Ի պատասխան՝ ռուսաստանցի պաշտոնյան Բաբլոյանին առաջարկել էր ռուսերենին տալ պաշտոնական կարգավիճակ:

Հավելենք, որ փորձագետների պնդմամբ՝  հունիսի 1-ից ՌԴ-ում գործող օտարերկրյա, այդ թվում՝ Հայաստանի վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին:

Շողիկ Գալստյան