Երեկ կայացավ Կիևում «Եվրատեսիլ 2017» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ համերգը։ Հայաստանը ներկայացնող Արծվիկը իր Fly With Me երգով արժանացավ ժյուրիի և հանդիսատեսի դրական գնահատականին ու անցավ մրցույթի եզրափակիչ փուլ։ Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը՝ մայիսի 13-ին։

