Եվրասիական գործընկերության համաժողովը լավ հարթակ կարող է դառնալ նոր ներդրումների համար. Կարայան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օգոստոսի 16-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել Եվրասիական գործընկերության միջազգային երկրորդ համաժողովի կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքներին աջակցելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են հոկտեմբեր ամսին Երևանում անցկացվելիք Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովին առնչվող հարցեր: 

Համաժողովի նախաձեռնող և համակարգող խորհրդի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Ա.Աբրահամյանը նշելով, որ այս տարի համաժողովի թեման է արդյունաբերական ինտեգրման և արտահանման-ներմուծման կարողությունների ընդլայնումը Եվրասիական գործընկերության երկրներում ներկայացրել է համաժողովի հիմնական նպատակները և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: 

 

Սուրեն Կարայանը կարևորել է համաժողովի անցկացումը, նշել, որ այն կարող է լավ հարթակ դառնալ տարածաշրջանային համագործակցության և ներդրումային նոր հնարավորությունների համար: Նա նաև վստահեցրել է, որ կարվի հնարավորինս համաժողովի պատշաճ անցկացման համար:

Կողմերը համակարծիք են եղել, որ համաժողովի պարբերաբար անցկացումը կնպաստի ԵԱՏՄ գործարար համայնքների, պետական և մասնավոր հատվածի, մասնակից այլ երկրների ներկայացուցիչների միջև համագործակցության զարգացմանը, ինչպես նաև խթան կհանդիսնա երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի կնքման, գործարար համայնքների միջև բիզնես նախագծերի և գործարքների իրականացման համար: