Գերմանիայի ԱԳ նախարարը Էրդողանին առաջարկել է ինքնակամ դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները

Լուրեր

12.11.2026 | 14:30
«Եղեգնաձորում որևէ քաղաքական ուժի հետ գործարքի չենք գնացել և կոալիցիա չենք կազմել»․ «Հանրապետություն»
12.11.2026 | 14:22
Պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայություններից օգտվողները քրեական պատժի կենթարկվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:14
19-ամյա Միրա Անդրեևան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Ամփոփիչ մրցաշարում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Զիգմար Գաբրիելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին առաջարկել է հանդես գալ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելու նախաձեռնությամբ, քանի որ ստեղծված իրավիճակում քիչ հավանական է, որ դրանք դրական արդյունքի կհանգեցնեն. փոխանցում է tass.ru-ն:

«Թուրքիան, որը սահմանափակում է խոսքի ազատությունը, բանտ է նետում անմեղ մարդկանց և ճնշում է ընդդիմությանը, չի կարող Եվրամիության մաս դառնալ,- ասել է նա Bild-ին տված հարցազրույցում:- Դա գիտի նաև Թուրքիայի նախագահը: Կարծում եմ՝ նա ինքն էլ դա չի ուզում և լուրջ չի ընդունում անդամակցության բանակցությունները»:

Միաժամանակ Գերմանիայի ԱԳ ղեկավարը նշել է, որ ԵՄ-ն ինքը չի դադարեցնի բանակցությունները: «Թող ինքը (Թուրքիայի նախագահը-խմբ) դա անի: Ես չեմ ուզում նրան աջակցել հերթական սադրանքի հարցում»,- պարզաբանել է Գաբրիելը:

Նրա խոսքով՝ Թուրքիան մեծ է  և գոյություն կունենա նաև Էրդողանից հետո: «Մենք խնդիր չունենք Թուրքիայի հետ, թուրքերի հետ, մենք խնդիր ունենք ներկայիս կառավարության և նախագահի վարվող քաղաքականության հետ», – հայտարարել է նախարարը՝ նշելով, որ դա հստակ տարանջատել է պետք: