Աստանայում ընթացող «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի շրջանակում, օգոստոսի 24-ին, ստորագրվել է ԵՏՄ արտահանման ապահովագրական գործակալությունների համագործակցության վերաբերյալ հուշագիր։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հուշագիրը ստորագրել են «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» (ԱՓԲԸ) գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանը, «EXIAR» ՌԴ պետական արտահանման վարկային գործակալության բաժանորդների հետ աշխատանքի …

