Քննչական կոմիտեն՝ ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալի դանակահարության մասին

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանի դանակահարության բոլոր հանգամանքները։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից, օգոստոսի 24-ին՝ ժամը 02.50-ին, ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի հետին մակերեսի թափանցող վերք» ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևան քաղաքի քննչական վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Հակոբ Մկրտչյանը։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որն ընդունվել է ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության վարույթ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է Հ.Մկրտչյանին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի վայրը, վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Նախնական քննության տվյալներով՝ օգոստոսի 24-ին՝ ժամը 01-ի սահմաններում, Հ.Մկրտչյանն այցելել է իր ծանոթներից մեկին, որտեղ վերջինիս 21-ամյա եղբոր հետ առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ էլ երիտասարդը դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։

Միջոցներ են ձեռնարկվում՝ 21-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։