Ընտանիքի անդամների հետ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը վերացվեց
Հասարակություն
25.08.2017 | 15:36Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշել է վերացնել ընտանիքի անդամների՝ կնոջ ու երկու զավակի հետ «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը:
Դատարանը հայտնել է, որ այսօր ևեթ համապատասխան գրություն կուղարկվի ՔԿՀ պետին՝ տեղեկացնելով դատարանի արձանագրային որոշման և դրա կատարման պահանջի մասին: