Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
Բոլորը

«Հոգեկան առողջության ոլորտում նույնիսկ լավագույն օրենքների ընդունումը շոշափելի արդյունք չի տա, եթե չփոխվեն հասարակության և, առաջին հերթին, որոշում կայացնող պաշտոնյաների մոտեցումներն ու կարծրատիպերը»,- այս մասին «Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքահեն համայնքային աջակցություն» խորագրով համաժողովի ընթացքում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։

Քննարկման մեկնարկին իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով ոլորտի մարտահրավերներին, մտահոգություն հայտնեց քաղաքական բանավեճերում հոգեկան առողջության խնդիրների թիրախավորման և վիրավորական բառապաշարի կիրառման անթույլատրելիության վերաբերյալ։ Նա ընդգծեց, որ ծրագրի շրջանակում իրականացվում են համայնքային նախաձեռնություններ՝ ուղղված պատերազմի մասնակիցներին, կանանց, երեխաներին, ինչպես նաև մեդիա ոլորտի հետ աշխատանքներ՝ խարանն ու կարծրատիպերը հաղթահարելու նպատակով։

Զարուհի Բաթոյանն իր խոսքում բարձր գնահատեց Եվրոպական միության աջակցությունն ու քաղաքացիական հասարակության դերակատարումը՝ շեշտելով, որ թեմայով զբաղվող կազմակերպությունները վստահելի և փորձառու գործընկերներ են։ Պատգամավորի դիտարկմամբ՝ աշխարհում հոգեկան առողջության նկատմամբ մոտեցումները վաղուց փոխվել են, մինչդեռ Հայաստանում դեռևս գերակշռում են հին պատկերացումները․ «Հանրային ընկալումներում փոփոխությունները բավարար չափով տեղի չեն ունեցել։ Մենք դեռ շարժվում ենք կարծրատիպերով՝ մտածելով, թե հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց պետք է պարզապես լավ բուժել, խնամել ու մեկուսացնել, որպեսզի «ապահով» լինեն թե՛ իրենք, թե՛ հասարակությունը։ Բայց սա բազմաշերտ հարց է․ այն կապված է մարդու իրավունքների, սոցիալական աջակցության, տեղական ինքնակառավարման և տնտեսության հետ։ Պետք է զարգացնել համայնքային ծառայությունները, այլ ոչ թե մարդուն կտրել միջավայրից»։

Որպես ամենակարևոր մարտահրավերներից մեկը՝ Բաթոյանն առանձնացրեց քաղաքականություն մշակողների և որոշում կայացնողների մտածելակերպը․ «Որոշում կայացնողները նույն հասարակության անդամներն են, նույն մշակույթի մեջ են մեծացել։ Նրանք ևս ունեն վախեր ու կարծրատիպեր։ Կարևոր չէ նրանց քաղաքական հայացքը, գենդերը կամ սոցիալական կարգավիճակը․ եթե նրանց ընկալումը չփոխվի, մենք չենք կարող էական բարեփոխումներ արձանագրել, նույնիսկ եթե փորձագետները մշակեն ամենալավ օրենքները։ Հետևաբար, ծրագրերում անհրաժեշտ է հատուկ շեշտադրել հենց քաղաքականություն մշակողների իրազեկումն ու կրթությունը»։

Անդրադառնալով ընթացիկ բարեփոխումներին՝ պատգամավորը կարևորեց առողջության համապարփակ ապահովագրության ներդրման գործընթացը, որը լավ հնարավորություն է վերանայելու նաև հոգեկան առողջության ոլորտի քաղաքականությունը։ Բաթոյանը նաև տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանական հանձնաժողովի օրակարգում է լինելու Եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի վավերացումը, որը վերաբերում է առողջության պաշտպանության իրավունքին։ Նա վերահաստատեց իր հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բոլոր այն նախաձեռնություններին, որոնք հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության և արժանապատիվ կյանքի ապահովման վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան