Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն օգնություն է խնդրել Հռոմի պապից՝ կասեցնելու ամերիկյան ռազմական սպառնալիքը. փոխանցում է news.rambler.ru-ն: «Թող Հռոմի Ֆրանցիսկոս պապն օգնի կասեցնելու ԱՄՆ ռազմական սպառնալիքն ու հարգալից երկխոսություն կազմակերպի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել էր. «Մենք շատ տարբերակներ ունենք Վենեսուելայի համար: Ի դեպ, ես չեմ բացառում ռազմական տարբերակը»:

