«Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխ Մխիթարյանի «կարիճի հարվածով» գոլը «Սանդերլենդի» դարպասը ճանաչել է լավագույն ակումբային գոլն այս մրցաշրջանում: Գոլային փոխանցումը կատարել է շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը. գրում է NEWS.am Sport-ը։ «Չէի կարող վրիպել, քանի որ գնդակը ստացել էի աստծուց: Չէի կարող պատկերացնել, որ կարող եմ այդպիսի գոլ խփել, ես չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ»,- ասել է Մխիթարյանը: …

