Արտավանում բռնկված հրդեհի դեպքի առթիվ մեղադրանք է առաջադրվել մեկ անձի

Լուրեր

12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի տարածքում, հրդեհի բռնկման պատճառը։ Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Վայոց ձորի մարզի Արտավան գյուղի խոտածածկ տարածքներում հրդեհը բռնկվել է օգոստոսի 10-ին, ինչը հետագա օրերին տարածվել է՝ ներառելով Սարավանի անտառպետության որոշ տարածքներ։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվել են մեծածավալ քննչական գործողություններ, որի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անսարք ավտոմեքենայի շահագործման ժամանակ խլացուցչից արտանետված բոցերի հետևանքով։

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Վայոց Ձորի մարզի Արտավան համայնքի բնակիչը շուրջ մեկ ամիս անսարք վիճակում գտնվող, խոտանված՝ շահագործման ոչ ենթակա «ՎԱԶ 21011» մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայով գնացել է նույն համայնքի խոտհարքի տարածք։ Վերելք բարձրանալու համար արագություն հավաքելու նպատակով ինտենսիվորեն սեղմել է գազի ոտնակը, ինչի հետևանքով ավտոմեքենայի անսարք խլացուցչից արտանետվել են բոցեր, և հրդեհ է բռնկվել: Արդյունքում՝ այրվել է «1-ին բրիգադ» կոչվող խոտհարքի տարածքը, ապա հրդեհը տարածվել է՝ ներառելով Զառիթափ համայնքի խոտհարքների մի մասն ու հարակից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վայոց Ձորի անտառտնտեսության» մասնաճյուղի Սարավանի անտառպետության տարածքի 300 հա տարածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վայոց Ձորի մարզի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Նրա մասնակցությամբ կատարվել է քննչական փորձարարություն։

Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են փորձաքննություններ։