Տրանսֆերտներ. Հայաստանը նվաստացնող եկամուտը

Լուրեր

12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի տնտեսությունը զգալիորեն կախված է մասնավոր դրամական փոխանցումներից` տրանսֆերտներից, որոնք շարունակում են մնալ մեր քաղաքացիների գոյատևման կարևորագույն  աղբյուրներից մեկը: Եղել են տարիներ, որ տրանսֆերտներն անգամ Հայաստանի բյուջեից շատ են եղել:

2015 թվականի ապրիլին համաշխարհային բանկը հրապարակեց զեկույց, ըստ որի՝ Հայաստանը մասնավոր տրանսֆերտներից ամենաշատ կախված երկրների առաջին տասնյակում է։ Ըստ ՀԲ տվյալների, մասնավոր տրանսֆերտները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 21 տոկոսը: Այս ցուցանիշով Հայաստանը կիսում էր 7-րդ հորիզոնականը Հայիթիի հետ: Մեզանից ավելի շատ կախվածություն ունեեին Տաջիկստանը, Ղրղըզստանը, Նեպալը, Մոլդովան և Տոգոն: Վրաստանում այդ ցուցանիշը 12 տոկոս էր, Ադրբեջանում` ընդամենը  2.9 տոկոս:

Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալը 2017 թվականի հունվար-մայիսին կազմել է մոտ 572 մլն 250 հազար դոլար, ինչը 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է մոտ 90 մլն դոլարով:

Այսինքն, Ռուսաստանի տնտեսության մեջ փոքրիկ աշխուժությունը մեծացրել է դեպի Հայաստան տրանսֆերտների հոսքը, չնայած այն դեռ շատ հեռու է նախորդ տարիների ցուցանիշներից:

Տրանսֆերտների ցուցանիշները վերջին 10 տարիների կտրվածքով բավականին  խոսուն են:  Եթե 2008 թվականին դրանք հասնում էին 2.3 մլրդ դոլարի, ապա արդեն 2009-11 թվականներին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում, փոխանցումների ներհոսքը կտրուկ նվազեց` հասնելով մինչև 1.6 մլրդ դոլարի: Հետո 3 տարի վերականգնվեց նախաճգնաժամային իրավիճակի պատկերը: Իսկ 2015 թվականին արաձանագրվեց վերջին 10 տարվա նվազագույն ցուցանիշը, 2016-ին՝ դրանից էլ ցածր՝ հասնելով 1.5 մլրդ դոլարի:

Հայաստանը փորձում է այս վիճակից դուրս գալ  արտաքին պարտքի մեծացման հաշվին:  Այսինքն, դարձյալ հույսը դրսի փողերն են: 

Տրանսֆերտների նվազման երեք հիմնական պատճառ կա՝ Ռուսաստանի դեմ տարբեր երկրների պատժամիջոցներ, նավթի գնանկում, ռուբլու կտրուկ արժեզրկում: Կան բազմաթիվ այլ պատճառներ՝ վերջին տարիների ընթացքում միգրանտների աշխատանքը սահմանափակող մի քանի տասնյակ օրենքների ու որոշումների ընդունումը, վերջին տարիներին մոտ 60 հազար քաղաքացիների մուտքի արգելքը և այլն:

Այս ամենը սոցիալական սուր լարվածություն է առաջացնում մեր երկրում, քանի որ Հայաստան մտնող տրանսֆերտների ավելի քան 80 տոկոսը հենց Ռուսաստանի Դաշնությունից է:

Ամեն տարի շուրջ 100 հազար մարդ է մեկնում արտագնա սեզոնային աշխատանքի և այժմ ՌԴ-ում ստացվող եկամտի կրճատումը նրանց կանգնեցրել է երկընտրանքի առաջ՝ ընտանիքի անդամներին տանել իրենց հետ Ռուսաստանի Դաշնությո՞ւն, թե՝ չգնալ արտագնա աշխատանքի: Վերջին շրջանում առավել հաճախ է ընտրվում առաջին տարբերակը:

2017-ին Հայաստանի Ֆինանսների նախարարությունն ակնկալում է Ռուսաստանից տրանսֆերտների գրեթե 4-5 տոկոսով աճ՝ վերլուծելով, թե Ռուսաստանի տնտեսության համար կայունության տարի է: Սակայն իրավիճակ է փոխվել: Շատերին թվում էր, թե ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը կբարելավի հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես սառը ցնցուղ, Ամերիկան օրերս ընդունեց նոր՝ չափազանց խիստ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ: Սկսվում է նոր բարդ շրջան. Ռուսաստանը կշարունակի ապրել պատժամիջոցների պայմաններում, իսկ Հայաստանը կշարունակի է՛լ ավելի էժան աշխատուժ արտահանել:

Տրանսֆերտը նշանակում է, որ Հայաստանի աշխատուժը աշխատում է ոչ թե ի շահ մեր երկրի, ոչ թե մեր երկրում է արժեք ստեղծում, այլ՝ օտար:

Խնդիրն արդեն դուրս է գալիս տնտեսական հարթությունից և դառնում քաղաքական հարց:

Տրանսֆերտը  որոշակի փուլում օգնում է աղքատությունը հաղթահարել, բայց այն չի կարող տևական լինել. այդ դեպքում այն ավելի շատ դառնում է  խնդիր է, քան՝ լուծում:

 

 

Սևակ Հակոբյան