ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Հակոբ Բեգլարյանն ազատվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։ Հակոբ Բեգլարյանը Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

