Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության 57 հոգանոց պատվիրակությունը մեկնել է Վրաստան` աջակցելու Բորժոմի քաղաքի մոտ բռնկված անտառային հրդեհի դեմ պայքարին: Այս մասին Factor.am-ին հայտնեց ԱԻՆ լրատվության բաժնի պետ Գոհար Բաղդասարյանը: «Շարասյունը Վրաստան է ուղևորվել այսօր ժամը 16:30-ին: Դրանում ընդգրկված է 57 մարդ, 8 հրշեջ մեքենա, փրկարարական մեքենա, ինչպես նաև շարժական կառավարման կետ, որը հրդեհի վայրում ծառայելու …

