ԴԱՀԿ ծառայողներ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը. գործն ուղարկվել է ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ԴԱՀԿ առանձին ծառայողների կողմից պատշաճ չեն կատարվել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները, և անհիմն ձգձգվել է կատարողական վարույթի ընթացքը:

Ինչպես տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ստացվել էր ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գրությունն առ այն, որ ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 22.05.2016թ. տրված թիվ ԿԴ/0637/02/11 կատարողական թերթի համաձայն՝ պետք է պարտավորեցնել պատասխանող ՍՊԸ-ին՝ վերականգնել հայցվոր ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող՝ դեպի խիճը տանող ճանապարհը և վերացնել ՍՊԸ-ի սեփականատիրական իրավունքի խախտումները: Սակայն պատասխանող ՍՊԸ-ի տնօրենը հայտարարել է, որ չի կարող կատարել կատարողական թերթի պահանջները:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի 2-րդ մասով:

Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ իրականում ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի բաժանմունքի համապատասխան աշխատակիցները չեն կատարել օրենքով սահմանված իրենց ծառայողական պարտականությունները և, խախտելով ՀՀ  դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքի 34-րդ հոդվածի պահանջները, ոչ պատշաճ ընթացակարգով, սահմանված ժամկետների խախտումներով, անձնական այլ շահագրգռվածությունից դրդված՝ անհիմն ձգձգել են կատարողական վարույթի ընթացքը, որով էական վնաս է պատճառվել ՍՊ ընկերության իրավունքներին և օրինական շահերին: