Իրանը կարող է 5 օրում վերսկսել ուրանի 20 տոկոսանոց հարստացումը

Լուրեր

12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Իրանի Ատոմային էներգիային կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին իրանական Al Alam հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Իրանին ընդամենը 5 օր է պետք՝ վերսկսելու ուրանի հարստացման աշխատանքները՝ այն հասցնելով մինչև 20% մակարդակի, որը բավարար է ռազմական կարիքներ համար. հայտնում է eadaily.com-ը:

«Եթե մենք ընդունենք համապատասխան որոշում, ապա կարող ենք առավելագույնը 5 օրվա ընթացքում վերսկսել ուրանի՝ մինչև 20 տոկոս հարստացումը»,- ասել է Սալեհին։

Նա այդ հայտարարությունն արել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերություններում լարվածության նոր ալիքի ֆոնին։ Մասնավորապես, խոսքը օգոստոսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատժամիջոցների խստացման վերաբերյալ հրամանի ստորագրման մասին է, որը տարածվում է նաև Իրանի վրա։

 

 Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Factor.am-ը,  Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին  հայտարարել էր, որ Իրանը սպառնում է անմիջապես դուրս գալ միջուկային համաձայնագրից, եթե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանի Թեհրանի դեմ:

«Եթե ԱՄՆ-ն ցանկանա դիմել նույն այն մեթոդներին՝ պատժամիջոցներին, ապա մենք կարճ ժամանակամիջոցում, ոչ թե շաբաթվա կամ ամսվա ընթացքում, այլ մի քանի օրից կամ ժամից, կվերադառնանք նախկին՝ միջուկային գործարքի կնքմանը նախորդած իրադրությանը»,- ասել էր նա: