Հյուսիսային Կորեան կընդլայնի հրթիռային շարժիչների արտադրությունը
Քաղաքականություն
23.08.2017 | 10:41Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է ընդլայնել կոշտ վառելիքով հրթիռային շարժիչների և մարտագլխիկների արտադրությունը՝ փոխանցում է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։
«Նա հրահանգել է ընդլայնել կոշտ վառելիքով հրթիռային շարժիչների և մարտագլխիկների արտադրությունը՝ գործածելով ածխածնային ու խառը նյութեր ու ճշգրիտ սարքավորումներ»,- ասված է հաղորդագրությունում: