Ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ բողոքի ակցիային միացել է 138 փաստաբան. Երվանդ Վարոսյան

Լուրեր

12.11.2026 | 14:06
Մեսրոպ Մանուկյանի` «Կթքեմ վրեդ, այ համբալ» արտահայտությունը դարձել է ԱԺ էթիկայի հանձնաժողովի քննության առարկա
12.11.2026 | 14:03
Մատվիենկոն հայտարարել է, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում «Հայաստանը շատ բան կկորցնի»
12.11.2026 | 13:55
Լևոն Քոչարյանի օգնականը դատի է տվել Ազգային ժողովի աշխատակազմին․ պահանջում է թույլատրել իր մուտքը խորհրդարան
12.11.2026 | 13:48
Ուսման Նուրմագոմեդովը հարձակվել է UFC նախկին չեմպիոն Մերաբ Դվալիշվիլիի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:40
Գրեթե ամբողջությամբ կարդացել եմ Արմեն Գրիգորյանի հոդվածը. Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:36
«Իմ փորձով ուզում եմ ցույց տալ, որ հոգեկան խնդիր ունեցող մարդը կարող է լիարժեք կյանքով ապրել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:32
ԱԺ էթիկայի հանձնաժողովը դարձյալ նիստ է գումարել
12.11.2026 | 13:25
Խնամքի և բուժման ինչ ծրագրեր կան ՀՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի համար․ մանրամասներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 13:18
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
12.11.2026 | 13:14
«Պատասխանատվության ենթարկել ՔԿՀ-ի ղեկավարությանն ու օրվա հերթապահներին». Լարիսա Ալավերդյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասին
12.11.2026 | 13:10
Նոյեմբերի 12-ից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կանգառն արգելվելու է
12.11.2026 | 13:06
Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասով խարան կա ձևավորված․ Առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 12:58
TRIPP-ի զարգացման ընկերության համար հատուկ իրավական կարգավորումներ կսահմանվեն․ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց փաթեթը
12.11.2026 | 12:53
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:49
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Ստորև ներկայացված է ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ փաստաբանների բողոքի ակցիայի հայտարարությունը, որին այս պահին միացել են 138 փաստաբան:
Հայտարարությունը բաց է, մեր բոլոր գործընկերները կարող են դրան միանալ մինչ սեպտեմբերի 13-ը, հատկապես, որ մինչ այս պահը ոչ բոլորին է հնարավոր եղել իրազեկել և տրամադրել հայտարարության տեքստը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանն ու հրապարակել հայտարարության տեքստը;

«Այս հայտարարությանը միացող փաստաբաններս, ի նշան փաստաբանի մասնագիտության և փաստաբանության անկախության և հեղինակության դեմ իրականացվող գործողություններին մեր անհամաձայնության, 2017թ. սեպտեմբերի 13-ին հայտարարում ենք բողոքի ակցիա (պայմանականորեն՝ գործադուլ), հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:

Նման քայլով մենք նպատակ ունենք արտահայտել մեր բողոքը Հայաստանում փաստաբանության հեղինակության և փաստաբանի մասնագիտության՝ իրավապաշտպանության նկատմամբ վերաբերմունքի այնպիսի անհանդուրժելի դրսևորումների դեմ, ինչպիսին է փաստաբանների և նրանց մասնագիտական ու անձնական տիրույթների եւ պատկանելիքի անձեռնմխելիության նկատմամբ ոտնձգությունները։ 

Որևէ հիմնավորման բացակայության, ինչպես նաև դատարանների, փաստաբանի մասնագիտական պարտականություններն իրականացնելու հետ կապված այլ պետական կառույցների վարչական շենքերում արգելված իրերի ցանկի բացակայության պայմաններում, զննության թիրախ են դարձվել փաստաբանները։ Համապատասխան տեխնիկական հագեցվածության բացակայության պայմաններում, շատ դեպքերում զննությունը վեր է ածվում խուզարկության, ինչը անթույլատրելի է ու ստորացուցիչ։ Տպավորություն է ստեղծվում, որ փաստաբանների պարագայում գործում է օրինախախտի կանխավարկած:

Ցավալիորեն փաստում ենք պետական իշխանության ներկայացուցիչների կողմից իրավիճակը շտկելու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու ցանկության բացակայությունը։ Ավելին` հատուկենտ քննչական մարմինների, դատարանների շենքեր մուտք գործելիս իրականացվող ապօրինությունը միտում ունի տարածվելու։

Մենք ձեռնպահ ենք մնում տեղի ունեցածի կապակցությամբ իշխանությանն ուղղված պահանջներ կամ կոչեր հնչեցնելուց՝ նման գործելաոճը նախկին փորձի հիման վրա անարդյունավետ և անօգուտ համարելով: Մենք սույն հայտարարությանը միանալով և նշանակված օրը մեր բողոքով փաստում ենք վերը նկարագրված իրականությունը՝ դրանից բխող բացասական հետևանքների կանխման նպատակով քայլ կատարելու կամք դրսեւորելու հարցը թողնելով դրա պարտականությունն ունեցող իրավասու մարմիններին:
Այս հայտարարությանը միանալով և գործադուլի օր հայտարարելով, մենք, բնականաբար, մեր վստահորդների (պաշտպանյալների եւ այլ շահառուների) իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով չենք դադարեցնելու նրանց ներկայացնելը՝ այդ օրը դատական նիստերի անհետաձգելիության դեպքում»: