Խորհրդարանը արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով նախաձեռնեց այսօր քննարկված մի քանի նախագծերի քվեարկությունը։ «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց 55 կողմ, 25 դեմ ձայների հարաբերակցությամբ։ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի նախագծում լրացումներ և փոփոխություններ կատարելու քվեարկության ժամանակ վարման կարգով խոսեց «Ելք» …

