Դատապարտյալը ՔԿՀ աշխատակցի միջոցով հեռախոսներ է վաճառել դատապարտյալներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, կաշառք տալու, պաշտոնեական դիրքի չարաշահման և կեղծիք կատարելու փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանն իր օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար կաշառք է տվել նույն հիմնարկի օպերատիվ բաժնի պաշտոնատար անձին: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:

Այսպես, 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված`«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արմեն Մամիկոնյանը նույն հիմնարկի օպերատիվ բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Պետրոսյանին խնդրել է իր համար քրեակատարողական հիմնարկ ներկրել արգելված իր հանդիսացող բջջային հեռախոսներ: ՔԿՀ-ի աշխատակիցն էլ, պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ընդառաջել է դատապարտյալի խնդրանքին և հիշյալ ապօրինի գործողությունը կատարելու համար նրանից կաշառք պահանջել:

«Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակցի հետ կաշառքի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո Ա. Մամիկոնյանը ԱՄՆ-ում բնակվող իր հորը խնդրել է բանկային փոխանցման եղանակով Կ. Պետրոսյանի մատնանշած անձի անվամբ ուղարկել 121.177 ՀՀ դրամին համարժեք 250 ԱՄՆ դոլար: Արդյունքում, որպես կաշառք ստացած գումարի դիմաց ՔԿՀ-ի աշխատակիցը ձեռք է բերել և Ա. Մամիկոնյանին փոխանցել երկու բջջային հեռախոս: Դատապարտյալն էլ, իր հերթին, նշված հեռախոսները վաճառել է ՔԿՀ-ում պատիժ կրող այլ անձանց:

Բացի այդ, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՔԿՀ-ի աշխատակիցը նաև պաշտոնեական կեղծիք է կատարել: Մասնավորապես, տեղեկանալով, որ դատապարտյալ Ա.Մամիկոնյանի մոտ խուզարկությամբ բջջային հեռախոս է հայտնաբերվել, Կ.Պետրոսյանը վերջինիս հետ մտերիմ հարաբերությունները չվատթարացնելու անձնական դրդումներով կեղծ տեղեկանք է կազմել, թե հիշյալ հեռախոսը հանձնել է Ա. Մամիկոնյանի ծանոթներին, մինչդեռ իրականում ետ է վերադարձրել նրան:

Այսպիսով, պաշտոնեական դիրքը չարաշահելու, կաշառք ստանալու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար «Արմավիր» ՔԿՀ-ի օպերատիվ բաժնի աշխատակից Կարեն Պետրոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ  քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին, 311-րդ հոդվածի 2-րդ և 314-րդ հոդվածի 1-ին մասերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Կաշառք տալու համար դատապարտյալ Արմեն Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:

Ա. Մամիկոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: