«Գնում ենք Հայաստանի թաղմանը և հոգեհանգստին»․ Վարդգես Գասպարի

Լուրեր

10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
Բոլորը

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց, ապա և դատարանում իր հերթական բողոքի ակցիան է իրականացրել քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին՝ ընդդեմ Ժիրայր Սեֆիլյանի հանրային պաշտպան Մարինե Թովմասյանի։ Դատական նիստի սկզբում էլ ակտիվիստին հեռացրել են նիստերի դահլիճից։ Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվում է իր հանրային պաշտպանից։

Վարդգես Գասպարին Factor.am-ի հետ զրույցում հիշեցնում է ՄԻԵԴ-ի նախադեպային վճիռները, համաձայն որոնց առանց պաշտպանյալի համաձայնության իր գործով չի կարող  որևէ պաշտպան ներգրավվել։ Քաղաքացիական ակտիվիստը ուշադրություն է հրավիրում նաև Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի, ինչպես նաև Սահմանադրության վրա, որտեղ ևս շեշտված է, որ պաշտպանն այդ կարգավիճակը ձեռք է բերում իր պաշտպանյալի համաձայնությունը ստանալուց հետո: «Շատ ամոթալի երևույթ է, կատարյալ անգրագետ մոտեցում օրենքների նկատմամբ, և  ցավալի է, որ փաստաբանների պալատն ու հանրային պաշտպանի գրասենյակը նման անգրագետ մոտեցում են ցուցաբերում խնդրի նկատմամբ»,- ասում է մեր զրուցակիցը։

Գասպարին նաև անդրադառնում է «Սասնա ծռերի» գործով ընթացող դատավարությունների և փաստաբանների նկատմամբ կիրառվող կարգապահական և այլ ակտերին։ «Սա աննախադեպ է, երբևէ ես չեմ հիշում, որ այդպես զանգվածաբար պաշտպանների նկատմամբ սանկցիաներ կիրառվեն, ընդ որում՝ նաև ամբաստանյալների նկատմամբ։ Փողոցում այսօր ցանկացած մարդուց էլ որ հարցնենք, ճնշող մեծամասնությունը կասի, որ այո՛, դատական համակարգ գոյություն չունի»,- նշում է Գասպարին։

Ակտիվիստի կարծիքով՝ «Սասնա ծռերն» իրենց գործողություններով բարձրաձայնեցին դատական համակարգի ապօրինությունների  մասին և «բնականաբար ենթարկվեցին իշխանությունների պատժիչ գործողություններին»։

Մեր դիտարկմանը, թե ֆեյսբուքյան հրապարակումներում հաճախ է հիշեցնում, որ  իր քվեն տվել է «Ելք»-ին, այժմ ինչպե՞ս է գնահատում այդ ուժի գործունեությունը, Գասպարին  նկատում է․ «Ելքը» որդեգրել էր մի մոտեցում, որը ենթադրում է մինչև խորհրդարանական ընտրություններ աճ կարձանագրեն, բայց ցավալիորեն ես ավելի վատատես եմ։ Այս կապակցությամբ պարբերաբար  հիշում եմ ՀԱԿ-ի նախադեպը, «Ելքը» գնում է ՀԱԿ-ի ճանապարհով։ Այսօր եթե հանրային հարցում լինի, «Ելք»-ին քվեարկողների թիվը բավականին նվազած կլինի․ակնկալիքները չեն արդարանում, ես դա մտահոգիչ եմ համարում։ «Ելքը» ոչ թե վերելք է ապրում, այլ նահանջ»։

Քաղաքացիական ակտիվիստը շեշում է․«Գնում ենք  Հայաստանի թաղմանը և հոգեհանգստին:

«Մի տարբերակն այն է, որ «Ելք»-ն է առաջադրում՝ Հայաստանի հոգեհանգիստը, մյուս տարբերակը ընդվզումն է, այն ինչ արեց «Սասնա ծռերը», բայց դրանից, ըստ էության ոչինչ չփոխվեց, շարունակում ենք գնալ նույն գործընթացով»,- եզրափակում է ակտիվիստը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Սեդա Ղուկասյան