Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Բահրեյնը խզել են դիվանագիտական կապերը Քաթարի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Սա տարիների ընթացքում արձանագրված ամենասարսափելի պառակտությունն է արաբական աշխարհի հզոր երկրների համագործակցության խորհրդի անդամների միջև․հայտնում է Reuters-ը։ Քաթարին մեղադրում են աշխարհի ամենահին իսլամիստական շարժմանը՝ «Մուսուլման եղբայրներին» աջակցելու համար։ Բացի այդ, նշվում է, որ Դոհան աջակցել է տարածաշրջանում …

