Ոստիկանությունը կլինի վարչապետին ենթակա կառույց. «Հրապարակ»

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

«Սահմանադրական փոփոխությունների հե­տևանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց: Գործադիրը նախնական ընդունել է նման կառույց դառնալու հիմնա­վորումները, որտեղ գրված է. «Այս մոդելը ենթադրում է ոստիկանության բնագավա­ռի քաղաքականության մշակում վարչապետի կողմից, ոստիկանության պետի հաշվետվությունն ու պատասխանատվու­թյունը վարչապետի առջև»:

2018-2023 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով ոստիկանության ֆինանսավորումը նա­խատեսված է ոչ թե որպես նախարարու­թյուն, այլ որպես ենթակա մարմին: Մինչև 2018թ. ապրիլ նոր Սահմանադրության ամբողջովին ուժի մեջ մտնելը, պետք է «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ անեն, ապա կառուց­վածքային փոփոխություններ: Օրինակ՝ նախատեսվում է ոստիկանության զորքե­րի ապառազմականացում և համանման գործառույթներ իրականացնող կենտրո­նական ապարատի ստորաբաժանումների միավորում դեպարտամենտների մեջ, ինչը կհանգեցնի կադրային փոփոխությունների: Հիմնավորումներում ուշագրավ մտքի հան­դիպեցինք. «Հրաժարվել «ոստիկանության զորքեր» հասկացությունից և վերակազ­մակերպված տվյալ ստորաբաժանումն օգտագործել օրենքով նախատեսված հետևյալ բացառիկ դեպքերում՝ զանգվա­ծային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջո­ցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռե­ժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանք­ներին աջակցելիս»: Սա նշանակում է, որ «պատժիչ» ֆունկցիան, այնուամենայնիվ, պահպանվելու է»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: