ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Սենատի լսումների ժամանակ ելույթ ունենալով հայտարարել է, որ Ռուսաստանը միջամտել է Նիդեռլանդներում և Ֆրանսիայում կայացած ընտրություններին, գրում է gazeta.ru-ն։ «Կարծում եմ՝ այո՛»,- ասել է պետքարտուղարը՝ պատասխանելով համապատասխան հարցին: Բացի այդ, Թիլերսոնը համաձայնել է սենատորներից մեկի հետ այն հարցում, որ Ռուսաստանը հետաքրքրված է ավելի թույլ ՆԱՏՕ տեսնելու մեջ:

