Ինչու է Սերժ Սարգսյանի վարկանիշը հասել 10 տոկոսի․ պարզաբանում է Ադիբեկյանը

Լուրեր

12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
Բոլորը

Օրեր առաջ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հրապարակեց խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրականացված սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք, կարելի է ասել` սկանդալային էին: Հարցման տվյալներով` երկրի նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի վարկանիշն ընդամենը 10 տոկոս է, մինչդեռ գործող վարչապետ, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանի վարկանիշը վեց անգամ ավելին է` 60 տոկոս:

Ըստ Ադիբեկյանի հարցման` Սերժ Սարգսյանից կրկնակի բարձր վարկանիշ ունի «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ 20 տոկոս։ Հավանաբար այս աննախադեպ արդյունքներն էին պատճառը, որ մամուլում գրեթե անդրադարձ չեղավ հարցմանը, հատկապես` Սերժ Սարգսյանի 10 տոկոսանոց վարկանիշին։ Այս սկանդալային հարցման պատվիրատուների և արդյունքների շուրջ Factor.am-ը զրուցել է սոցիոլոգի հետ։

Ադիբեկյանի ներկայացմամբ` հարցումն իրականացվել է Հայաստանի բոլոր մարզերից ընդգրկված 5500 չափահաս բնակիչների շրջանում, 4 կուսակցությունների պատվերով: «Հարցումն այսպես ենք իրականացրել. թե նորաստեղծ իշխանությունում մարդիկ իրենց հույսն ո՞ւմ հետ են կապում, կարդարացվե՞ն արդյոք իրենց սպասելիքները և քաղաքական գործիչների կողմից տրված խոստումները կիրականանա՞ն: Այդ առումով Կարեն Կարապետյանին հավատում էին, որ նա կարող է ինչ-որ մի բան փոխել։ Ծառուկյանի վարկանիշը զիջել է վարչապետին երեք անգամ: Իսկ քանի որ Սերժ Սարգսյանը բազմիցս հայտարարել է, որ չի դառնալու վարչապետ, հետևաբար հարց լուծող չէ, այս հիմքի վրա նրա վարկանիշը իջել է մինչև 10 տոկոս»,- ներկայացրեց Ադիբեկյանը։

«Նախագահին և վարչապետին ընտրող մարմինը՝ խորհրդարանը, ՀՀԿ-ի վերահսկողության ներքո է, ուստի վարչապետ կընտրի նրան, ում իշխող կուսակցությունը կառաջադրի: Խնդիրն այն է, թե արդյոք ՀՀԿ վերնախավը կցանկանա՞ ունենալ նոր վարչապետ»,- նկատեց Ադիբեկյանը։

Սոցիոլոգի կածիքով՝ Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալով լուրջ վերադասավորումներ կլինեն, ուստի ՀՀԿ-ում ոչ բոլորն են ցանկանում, որ նա այլևս չլինի վարչապետ։ Ադիբեկյանը, սակայն, ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին շրջանը ցույց է տալիս, որ նա արմատական փոփոխությունների կողմնակից է: Որպես օրինակ սոցիոլոգը նշեց ՊՆ նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի նշանակումը:

Մեր դիտարկմանը, որ Գալուստ Սահակյանն արդեն ակնարկել է, թե ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ առաջիկայում նորից Սերժ Սարգսյանն է ղեկավարելու երկիրը, սոցիոլոգն ասաց, որ Կարեն Կարապետյանը գիտի՝ միայն իր ցանկությունը բավարար չէ, որպեսզի մնա վարչապետ։ Ադիբեկյանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանը հայտարարի, որ չի ուզում լինել վարչապետ, նրա վարկանիշը կընկնի, և «մարդիկ իրենց հույսերը կսկսեն կապել նոր Մովսեսի հետ, որն էլ իրենց տանելու է երանելի ափերը»։

Առավել մանրամասն՝ տեսանյութով։

 

Սեդա Ղուկասյան