Ադրբեջանին զենքի վաճառքը դատապարտում են, սակայն վաճառողին քննադատել չեն ցանկանում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային մահաբեր զենք մատակարարելու հետ կապված ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել՝ նկատելով, որ «հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»։

Տարակուսելի է, որ նման հայտարարություն է արել այն երկրի նախագահը, որը տարիներ շարունակ մահաբեր զենքի խոշոր խմբաքանակներ է մատակարարել Արցախին մշտապես պատերազմով սպառնացող Ադրբեջանին:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, չի ցանկանում անդրադառնալ այն հարցին, թե արդյոք Վլադիմիր Պուտինն իրավունք ունի՞ քննադատել ԱՄՆ-ին, այն դեպքում, երբ ինքն է զինում հակամարտող երկրներին: «Մենք չպետք է տեսնենք ով ինչ իրավունք ունի, կամ ով ում է քննադատում, դա մեր գործը չէ։ Ռուսաստանի նախագահը շատ ճիշտ է ասում, որ զենքի մատակարումը կարող է սրել հակամարտության գոտու իրավիճակը, այդ սկզբունքով Ադրբեջանին էլ չպետք է զենք մատակարարի: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մեր խնդիրներն ու անտեսենք շահերը․ մենք Մարսում չենք գտնվում, չպետք է մեր աշխարհագրական դիրքը մոռանանք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։

Արցախի նախագահի խոսնակն ընդգծեց` եթե զենք է մատակարարվում այնպիսի ագրեսիվ երկրի, ինչպիսին Ադրբեջանն է, ապա պետք է նման հայտարարություններն այլևս հիմք հանդիսանան վերանայելու Ադրբեջանին զենք մատակարելու պրակտիկան․ «Որովհետև Ադրբեջանին միան ՌԴ-ն չէ զենք մատակարարում, այլ մի շարք երկրներ, ինչպես Թուրքիան, Ուկրաինան, Պակիստանը, Իսրայելը, հետևաբար Ադրբեջանի նման պետությանը չպետք է զենք մատակարարվի, իսկ եթե մատակարարում են, պետք է Հայաստանն ավելի հզոր զենք ստանա, որպեսզի հավասարակշռությունը պահպանվի տարածաշրջանում»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ պետք է լավ հարաբերություններ պահպանել թե՛ ԱՄՆ-ի, և՛ թե ՌԴ-ի հետ՝ «առանց կորցնելու իրականության զգացումը»։

Թեմայի շուրջ մեկնաբանություն խնդրեցինք նաև ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանից, որը հստակեցրեց․ մեկնաբանությունը վերաբերում է ոչ թե ՌԴ նախագահի հայտարարությանը, այլ Ադրբեջանին զենքի մատակարարմանն առհասարակ․ «Ադրբեջանին զենք մատակարարելու հարցով Հայաստանի դիրքորոշումը հանրահայտ է․ անկախ նրանից, թե որ երկիրն է այդ զենքը վաճառում և ինչ նպատակներով, մենք խիստ բացասական ենք այն ընդունում, ինչի մասին էլ բարձրաձայնում ենք թե՛ հրապարակային, թե՛ հանդիպումների ժամանակ»,- եզրափակեց ԱԳՆ խոսնակը։

 

Սեդա Ղուկասյան