Իսկ ինչո՞ւ ենք համատեղ զորախումբ ստեղծում այն երկրի հետ, որը զենք է վաճառում մեր թշնամուն. Էդմոն Մարուքյան

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Եթե Հայաստանի պաշտպանության նախարարությունը Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության օրը հայտարարություն աներ, ապա մամուլում հարցն այսքան չէր քննարկվի, գուցե հայտարարությունն ուշացել է նախարարի բացակայության պատճառով»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝  անդրադառնալով այս օրերին Վրաստանում անցկացվող զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու վերաբերյալ Հայաստանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների հակասական հայտարարություններին:

Հիշեցնենք՝ երեկ ուշ երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանմամբ հանդես եկավ՝ ընդգծելով, որ Վրաստանում անցկացվող զորավարժությունները առաջնային նշանակություն չունեն ՀՀ զինված ուժերի համար, իսկ վերջին պահին հրաժարվելու վերաբերյալ շրջանառվող շահարկումներն անտեղի են: 

Ինչ վերաբերում է քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի այն հայտարարությանը, որ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցությունը հակասում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի համաձայնագրին, Մարուքյանը տարակուսեց. «Դա աբսուրդ վերլուծություն է, որովհետև առաջին հերթին  ինքը պետք է դատողություններ անի իր երկրի գործողությունների վերաբերյալ՝ առ այն, որ եթե այդ երկիրը՝ մեր ռազմավարական գործընկեր երկիրը, մեզ հետ ստեղծում է միասնական զորախումբ, ապա չպետք է մեր թշնամի երկրին զենք վաճառի, քանի որ  այդ զենքը երբ կիրառվում է մեր նկատմամբ, իրենց զորախմբի ամբողջ իմաստը կորչում է: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ ենք զորախումբ ստեղծում այն երկրի հետ, որը զենք է վաճառում մեր թշնամի երկրին»:

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ «ԱՄՆ-ի կողմից մահաբեր զենքի հնարավոր մատակարարումներն Ուկրաինա չեն փոխի Դոնբասում իրավիճակը և հակամարտության գոտի զենքի մատակարարումները չեն նպաստում խաղաղությանը, այլ միայն վատթարացնում են իրավիճակը»:

«Նրանք մի դեպքում մի ձևով են առաջնորդվում, մյուս դեպքում՝ այլ մոտեցումներ են ի հայտ գալիս: Նույն մտահոգությունը կա Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված և ապրիլյան պատերազմը դրա կարևոր արձանագրումն է, երբ իրենք միշտ ասում էին, որ մի անհանգստացեք որևէ խնդիր չկա, սա բիզնես է: Շարմազանովը եթե ասում է՝ մեր գործընկերոջ շահերին հակասում է՝ չպետք է մասնակցենք, կա տրամաբանություն, բայց դա ունի շարունակություն, իսկ եթե մեր շահերին հակասում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին  զենք վաճառելը,  արդյոք չպե՞տք է պահանջենք, որ զենք չվաճառեն»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան